Առողջ ապրելակերպի հիմունքները
Հորինված 10 առասպել առողջ մնալու մասին. tert.am
Ցուրտ եղանակը մեծացնում է մրսածության և հարբուխով հիվանդանալու հավանականությունը, որը շատերս փորձում ենք հաղթահարել տաք թեյով կամ ապուրով: Մեզնից շատերն են հաճախ տարբեր խորհուրդներ լսում շրջապատից մրսածությունը հաղթահարելու համար, սակայն արդյո՞ք դրանք օգտակար կամ արդյունավետ են: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` շատ ծանոթ ու հաճախ կրկնվող խորհուրդներն իրականում սխալ են ու անօգուտ:
1. Վզկապ ու գլխարկ հագեք
Գիտնականները բացատրել են, որ ձմռան ամիսներին հաճախ հիվանդանալու պատճառը ո'չ թե ցուրտն է և ֆիզիկական մրսածությունը, այլ այն, որ շատ ավելի ժամանակ ենք անցկացնում փակ սենյակներում և շրջապատողներից վարակվելու ավելի մեծ հնարավորություն ենք ունենում:
2. Հնդկահավի մեջ առկա քիմիական ամինաթթուն մարդկանց քնկոտ է դարձնում
Հնդկահավի` սպիտակուցներով հարուստ բաղադրիչը (ամինաթթու) ստիպում է հանգստություն զգալ, սակայն դա չի նշանակում, որ այն քնկոտ է դարձնում: Չեդդեր տեսակի պանիրն իրականում ավելի շատ ամինաթթու է պարունակում:
3. Վիտամիններ ընդունելը կօգնի առողջ մնալ
Իրականում մարդիկ սովորում եմ վիտամիններ ստանալուն, սակայն դրանց օգտակարությունը հարցականի տակ է: Տասնամյակներ տևած հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց պարբերական օգտագործումը չի բերում առողջության պահպանմանը, այլ երբեմն նույնիսկ կարող է տարատեսակ քաղցկեղների առաջացման պատճառ դառնալ:
4. Կաթը բարելավում է առողջությունը
Ըստ տարածված կարծիքի՝ կաթ խմող մարդիկ առողջ են լինում: Ասում են` չափահաս մարդը պետք է օրական 3 բաժակ կաթ խմի կալցիումի և վիտամին D-ի բավարար քանակ ստանալու համար: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթի սպառումը որևէ կապ չունի ոսկրերի ամրության և կոտրվածքներից խուսափելու հետ:
5. Սուրճը դանդաղեցնում է աճը
Երեխաների շրջանում մի շարք հետազոտություններ որևէ կապ չեն հայտնաբերել կոֆեինի սպառման և ոսկրերի աճի միջև, իսկ մեծահասակների մոտ կոֆեինի կանոնավոր սպառումը կարող է որոշ տոկոսով խոչընդոտել կալցիումի յուրացմանը, սակայն դա այնքան փոքր տոկոս է կազմում, որ դժվար թե վնասի որևէ մեկին:
6. Ուտելուց հետո սպասեք մեկ ժամ՝ նախքան լողալը, այլապես կարող եք խեղդվել
Այս կարծիքի պատճառն այն է, որ ուտելիքը մարսելիս ավելի շատ քանակությամբ արյուն է մատակարարվում ստամոքսին, և քիչ արյուն է մնում մկանների աշխատունակությունը չթուլացնելու համար: Սակայն ո՛չ մի հետազոտություն դա չի ապացուցել, և երբևէ լի ստամոսքով լողալուց հետո խեղդվելու դեպք չի գրանցվել:
7. Մաստակը մարսելու համար 7 տարի է անհրաժեշտ՝ այն կուլ տալու պարագայում
Մաստակն ինքնին բավականին դժվարամարս է, երկար ժամանակ է պահանջվում, որ այն աղիներով անցնի և դուրս գա, սակայն դրանից որևէ խնդիր առաջանալ չի կարող: Մաստակը կուլ տալը վտանգավոր է այն դեպքում, երբ այն ստամոքս է գնում այնպիսի իրերի հետ, որոնք կուլ տալ պետք չէր, օրինակ՝ մետաղադրամների:
8. Հյութը կմաքրի օրգանիզմը թունավոր նյութերից՝ անառողջ սնունդ ուտելուց հետո
Շատերն են ասում, որ տոների ժամանակ բավարար ուտելիքներ խառնելուց կամ անառողջ մթերք ու խմիչք օգտագործելուց հետո հյութ են խմում՝ օրգանիզմը մաքրելու համար, սակայն դա հորինվածք է և որևէ օգուտ չի կարող տալ:
9. Ամեն ոք պետք է 8 բաժակ ջուր խմի օրական
Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն օրական 8 բաժակ ջրի սպառումը միանշանակ չէ: Օրգանիզմն անհրաժեշտ հեղուկի քանակը ստանում է ուտելիքի, ապուրի, սուրճի կամ այլ ըմպելիքների տեսքով, և ջրի պարտադիր քանակության սպառումն անիմաստ է: Այն, պարզապես, լավ տարբերակ է՝ այլ խմիչքներից հրաժարվելու համար, քանի որ կալորիաներ չի պարունակում:
10. Յոգուրտը կօգնի կարգավորել մարսողական համակարգը
Տարածված է կարծիք, որ յոգուրտը բարելավում է մարսողությունը և օգնում «բարեկազմ» մնալ՝ դրա մեջ առկա լավ բակտերիաների կամ պրոբիոտիկների շնորհիվ, սակայն մեր օրգանիզմում առկա տրիլիոնավոր բակտերիների համակցումը հնարավոր չէ կարգավորել միայն յոգուրտի սպառումով:
27.11.2014 Կարդացեք նաև
07.12.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
